Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին 12 տոկոսով կրճատել է նախարարների աշխատավարձը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նախարարների կաբինետի անդամների աշխատավարձը կրճատվել է 12 տոկոսով և կազմել է 6300 լարի (մոտ 3800 դոլար): Այս մասին այսօր հայտնել է վաչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ՝ նախարարներին խրախուսադրամներ շնորհվելու են տարեկան մեկ անգամ: Նշվում է, որ կառավարությունը հրաժարվում է նախկին իշխանությունների պրակտիկայից, երբ նախարարներն ամեն ամիս կամ ամսական մի քանի անգամ իրենց պարգևավճարներ էին շնորհում: Այժմ նրանք ամսական ստանալու են 6300 լարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031