Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի նկատմամբ 1995 թվականին ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու մասին հրամանը: Այս մասին երեկ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նախագահի ստորագրած հրամանի տեքստում նշված է, որ պատժամիջոցները երկարաձգվում են նրա համար, որ Իրանի կառավարության գործողություններն ու քաղաքականությունը հակասում են տարածաշրջանում ԱՄՆ շահերին և շարունակում են ստեղծել անսովոր ու բացառիկ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար:

ԱՄՆ-ը և Արևմուտքի մի շարք այլ երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի պատրվակով մշակում է միջուկային զենք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031