Բաժիններ՝

Հռոմի պապի ընտրությունների մեկնարկելուց հետո FEMEN-ը մերկացել է Վատիկանի «Սուրբ Պետրոս» հրապարակում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները երեկ ներխուժել են Վատիկանի «Սուրբ Պետրոս» հրապարակ և կազմակերպել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հռոմի նոր պապի մեկնարկած ընտրությունների:

Կարդինալների ժողովի սկսվելուց հետո FEMEN-ի աղջիկներից մեկը մերկացրել է կուրծքը, սակայն րոպեներ անց նրան ձերբակալել է ոստիկանությունը: Ապա հրապարակի եզրում մերկացել է երկրորդ աղջիկը և սկսել է կարգախոսներ հնչեցնել, սակայն նա նույնպես ձերբակալվել է: FEMEN-ի ակտիվիստուհիների մարմիններից մեկի վրա գրված է եղել «Ոչ պեդոֆիլներին», իսկ մյուսի վրա՝ «Ոչ պատերազմին»:

Նշվում է, որ վերջին մեկ ամսում սա FEMEN-ի երկրորդ ակցիան էր Վատիկանում: Նախորդ դեպքը գրանցվել էր հունվարի 13-ին, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մատուցում էր կիրակնօրյա պատարագ: Այն ժամանակ մերկացել էր 4 ակտիվիստուհի, որոնց վրա գրված է եղել In Gay We Trust (Մենք հավատում ենք միասեռականներին):

Ի դեպ, երեկ 115 կարդինալները չեն կարողացել ընտրել Հռոմի նոր պապին, ինչի մասին է վկայել Սիքստինյան մատուռից վեր բարձրացած սև ծուխը: Ավանդաբար, կոնկլավի առաջին օրը կարդինալները քվեարկում են միայն մեկ անգամ, ինչը նշանակում է, որ քվեարկության մնացյալ փուլերն անցկացվում են հաջորդ օրերին: Կարդինալներն օրական քվեարկելու են 4 անգամ, քանի դեռ չի ընտրվել նոր Պապը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս