Թուրքիայի խորհրդարանին առաջարկվել է բացել տղամարդկանց հասարակաց տուն
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ŞEFKAT-DER կազմակերպությունը մարտի 8-ին կանանց միջազգային օրվա կապակցությամբ մի խնդրագիր է ուղարկել խորհրդարանին՝ առաջարկելով երկրում բացել տղամարդկանց հասարակաց տուն:
Կազմակերպության նախագահ Հայրեթթին Բուլանը հայտարարել է, որ իրենք իրենց առաջարկը ներկայացրել են բազմաթիվ նախարարություններ, այդ թվում նաև ներքին գործերի նախարարությանը, ընտանեկան հարցերով ու սոցիալական քաղաքականության նախարարություն: Նա հավելել է, որ իրենք պետք է կանանց ամեն կերպ փրկեն հասարակաց տներում տիրող ստրկությունից և վերադարձնեն նորմալ կյանքի:
Բուլանն ընդգծել է, որ այդ պահանջներով իրենք ակցիա են կազմակերպելու մարտի 17-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում. «Անվտանգության գլխավոր ծառայությունը, մի շարք բարձրաստիճան բյուրոկրատներ դեմ են հանդես գալիս հասարակաց տների փակմանը՝ ընդգծելով, թե դա կարող է առաջացնել տարբեր խնդիրներ, ավելացնել բռնաբարությունների քանակը:
Ցայժմ մենք չենք լսել որևէ հայտարարություն, թե հասարակաց տներում կանանց շահագործելը մարդկային մեղք է, մենք ոչինչ չենք լսել կանանց ազատություններ, սոցիալական իրավունքների ճանաչման անհրաժեշտության մասին: Այժմ եկել է ժամանակը՝ առերեսվելու այդ խայտառակության հետ: Ասում են, թե տղամարդիկ ունեն դրանց (հասարակաց տների) կարիքը:
Այդ դեպքում ի՞նչ է, կանայք չունե՞ն նման կարիք: Դե եթե նորմալ կարիք է դիտարկվում կանանց ստրուկի պես հասարակաց տներում շահագործելը, ապա եկեք նույն կերպ էլ բացենք տղամարդկանց հասարակաց տուն, ուր նրանց կշահագործեն ստրուկի նման»: