Բաժիններ՝

«Շերեմետևո»-ում կկառուցվի նոր տերմինալ՝ 200 միլիոն դոլարով

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կկառուցվի նոր տերմինալ, որի արժեքը գնահատվում է 200 միլիոն դոլար։ Ենթադրվում է, որ նոր շինությունը կփոխարինի հին B տերմինալին։ Այս մասին լրագրողներին հայտնել է  օդանավակայանի տնօրեն Միխայիլ Վասիլենկոն։

Հին տերմինալը կապամոնտաժվի, իսկ ենթակառուցվածքների մի մասը կօգտագործվի նորի մեջ։ Վասիլենկոյի խոսքերով, նոր տերմինալի թողունակությունը կկազմի տարեկան 10 միլիոն ուղևոր։ Այն կսպասարկի ներքին չվերթերը։

Այս պահին բանակցություններ են ընթանում պոտենցիալ ներդրողների հետ։ Նրանց թիվը երեքից ավելին է։ Օդանավակայանի տնօրենը չի կոնկրետացրել, թե ովքեր են ցանկանում գումարներ ներդնել այս գործում, սակայն նշել է, որ դա կլինի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031