Բաժիններ՝

Առատ ձյան պատճառով Ֆրանսիայում առանց էլեկտրականության է մնացել մոտ 68.000 տուն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում տեղացած առատ ձյան պատճառով առանց էլեկտրականության է մնացել մոտ 68.000 տուն: Երեկ երեկոյան դրանց մեծ մասում վերականգնվել է էլեկտրականությունը: Գիշերն առանց էլեկտրականության է անցկացրել մոտ 500 տուն:

Բացի այդ, առատ ձյան պատճառով մի քանի հարյուր մարդ ստիպված է եղել գիշերն անցկացնել ավտոմեքենաներում: Շերբուրգ և Նորմադնիա քաղաքներում, ուր ձնակույտերի բարձրությունը հասել է 60 սանտիմետրի, գիշերը խցանման մեջ է մնացել մոտ 500 ավտոմեքենա: Այդ քաղաքներում դադարեցվել է դեպի Փարիզ գնացքների, ինչպես նաև դեպի Իռլանդիա լաստանավի մեկնելը:

Առատ ձյունը խոչընդոտել է նաև օդանավակայանների աշխատանքին: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել փարիզյան օդանավակայանների բոլոր չվերթների մեկ քառորդը: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի 29 շրջաններում –ճանապարհային ու կոմունալ ծառայությունները սկսել են գործել ուժեղացված ռեժիմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031