
Րաֆֆի Հովհաննիսյան. Ես երախտագետ եմ, որ Արարատ Զուրաբյանն էլ է եկել

Արարատ Զուրաբյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ: Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքին ներկա էր նաև ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում իր մասնակցությունը և արդյոք նա միացել է Րաֆֆի Հովհանիսյանին` պարոն Զուրաբյանը խոստացել է, որ առաջիկա օրերին այդ մասին հայտարարությամբ հանդես կգա:
«Առավոտի» թղթակիցը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ պայմանավորվածություններ ունեն Արարատ Զուրաբյանի հետ: Նա պատասխանել է, որ պայմանավորվածություններ չկան.
«Ես գիտեմ, որ նա ներկա եղել է իմ հանրահավաքներին, ես ողջունել եմ իր և շատ այլ մարդկանց ներկայությունը, ովքեր լռակյաց իրենց հետագծով ցույց են տվել, որ անկախ տարաձայնություններից, իրենք միշտ ժողովրդի կողքին են: Ես երախտագետ եմ, որ Արարատ Զուրաբյանն էլ է եկել: Հիմա ով խոսում է ժողովրդից, թող գա ժողովրդի առջև խոնարհվի, բայց ոչ երբեք` իմ»: