
1989 թվականից Վրաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 815 մարդ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում Վրաստանում ՄԻԱՎ վարակի հարուցած բարդություններից մահացել է 5 մարդ: Այս մասին հայտնել է Վարակիչ հիվանդությունների ու ՁԻԱՀ-ի գիտա-գործնական կենտրոնը:
Վերջինիս հաղորդմամբ՝ փետրվարի կեսերից մինչև մարտի 11-ը Վրաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվելու 13 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, Վրաստանում կա 3709 ՄԻԱՎ-վարակակիր, որոնցից 2718-ը տղամարդիկ են, իսկ 991-ը՝ կանայք: Ընդ որում, ՁԻԱՀ-ը զարգացել է 2374 հիվանդի մոտ:
Կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում ՁԻԱՀ-ով հիվանդանալու առաջին փաստը գրանցվել է 1989 թվականին: Ցայժմ Վրաստանում ՁԻԱՀ-ի հետևանքով մահացել է 815 մարդ: Վրաստանում ՄԻԱՎ-ով վարակվելու հիմնական պատճառներից մեկը շարունակում է հանդիսանալ թմրանյութերի ներարկային օգտագործումը, իսկ երկրորդ տեղում սեռական շփումներն են: