
Վրաստանը գրանցման նպատակով գինու ու հանքային ջրի առաջին նմուշներն ուղարկել է Ռուսաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը սկսել է Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությանը (Роспотребнадзор) ուղարկել գինու ու հանքային ջրի նմուշները, որոնք պետք է ստանան պետական գրանցում ՝ ռուսական շուկա արտահանվելու գործընթացի սկսման համար:
Այս մասին հայտնել է Վրաստանի Գինու ազգային գործակալության մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ սկզբնական շրջանում ուղարկվել են 4 ընկերության նմուշներ, և որ նմուշների առաքման գործընթացի ավարտը կախված է վրացական ձեռնարկություններից:
Բացի այդ, հաղորդվել է, որ Роспотребнадзор-ի մասնագետների երկրորդ խմբի վրացական այցն ընթանում է պլանի համաձայն: Роспотребнадзор-ի մասնագետների երկրորդ խումբը Վրաստան կժամանի մարտի 25-ին: Սրանից առաջ լուրեր էին շրջանառվում, թե Վրաստանը պաշտոնապես չի թույլատրել Роспотребнадзор-ի մասնագետների երկրորդ այցը: