Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է Ռովնագ Աբդուլաևի հետ

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը այցելել է Վրաստան: Այստեղ նա հանդիպել է Վրաստանի վաչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ներդրումային հնարավորությունների ընդլայնման հարցը: Աբդուլաևը մասնակցել է նաև Թբիլիսիում SOCAR-ի երկու նոր լցակայանների բացման արարողակարգերին:

Նա ընդգծել է, որ առաջիկա երկու տարում Վրաստանում SOCAR-ի գազալցակայանների քանակը կհասցվի 20-ի: Ռովնագ Աբդուլաևն այսօր այցելել է Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031