ԵՄ-ը խստացրել է Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ 27 երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում տեղի ունեցած նիստում որոշել են խստացնել Իրանի հանդեպ գործող պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:

ԵՄ-ի Խորհուրդը 12 ամսով երկարաձգել է սահմանափակիչ միջոցների գործունեությունը՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտման: Խորհուրդը այդ խախտումների համար պատասխանատու 9 ֆիզիկական անձանց նաև ներառել է այն անձանց ցուցակում, որոնց արգելվել է մուտք գործել ԵՄ և որոնց ակտիվները (ԵՄ-ի տարածքում) սառեցվել են:

Դրանով իսկ ԵՄ-ի «սև ցուցակում» է ընդգրկվել 87 իրանցի: ԵՄ-ի արտգործնախարարները որոշել են նաև սառեցնել իրանական ընկերություններից մեկի ակտիվները, որը պատասխանատու է եղել մարդու իրավունքների խախտման համար: Նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու մարտի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031