Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը (տեսանյութ)

Այսօր երկրորդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է: Նրա կողքին է գտնվում իր ավագ որդին` Կարինը: Ազատության հրապարակում հավաքվել են «Ժառանգության» համակիրները, որոնցից ոմանք ժամեր առաջ գտնվում էին Սահմանադրական դատարանի շենքի առաջ, սակայն չեն սպասել ՍԴ որոշմանը, քանի, ըստ նրանց, որոշումն արդեն պարզ է իրենց համար: Ի դեպ, հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ր. Հովհաննիսյանի առաջին հացադուլին հարակից տարածքի սննդի օբյեկտները, սրճարանները դադարեցրել էին իրենց աշխատանքը, մինչդեռ այս օրերին դրանք դեռևս գործում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031