
«Սահմանադրական դատարան է մնացե՞լ, ամեն ինչ ծախված ա»

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները:
Այս պահին Սահմանադրական դատարանի մոտ գտնվող բողոքի ցույցի մասնակիցները ցրվել են. նրանցից շատերի փոխանցմամբ՝ ՍԴ-ի որոշումն արդեն պարզ է: «Սահմանադրական դատարան է մնացե՞լ: Ամեն ինչ ծախված ա»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ով այժմ գտնվում է Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: ՍԴ-ի մոտ այս պահին միայն ոստիկաններն են և մի քանի կանայք, ովքեր բոլորովին այլ պահանջով են այնտեղ: