Չավեսի մոր հետ գրկախառնված Ահմադինեժադն Իրանում հայտնվել է սկանդալի կենտրոնում

Euro News-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայրենիքում մեղադրվել է իսլամի նորմերին չհամապատասխանող կեցվածք դրսևորելու մեջ: Դրա համար պատճառ է հանդիսացել այն լուսանկարը, որում արտասվող իրանցի առաջնորդը գրկում է Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի մորը՝ Էլենա Ֆրիասին:

Ահմադինեժադի կողմից նրա հետ ազգակցական հարաբերություններ չունեցող կնոջը գրկելը դժգոհություն է առաջացրել Իրանում: Դրան պետք է հավելել այն, որ Չավեսի մայրը քրիստոնյա է:

Այաթոլլահ Խամենիի կողմնակից, պատգամավոր Մուհամմադ Դեհգանը հայտարարել է, որ գործադիր իշխանության ազդեցիկ ներկայացուցչի այդօրինակ գործողությունները հակասում են նրան, թե ինչ պետք է ակնկալել կրոնական ցուցումները չմոռացող մուսուլմանից:

Պահպանողական քաղաքական գործիչները նաև մեղք են համարել Ահմադինեժադի կողմից Ուգո Չավեսին Հիսուսի և իմամ Մահդիի հետ համեմատելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031