Բաժիններ՝

Իսրայելը կարող է հարվածել Սիրիայի զինյալներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով իսրայելական ռադիոն, հայտնում է, որ Գոլանի բարձրունքներում տեղակայված իսրայելական զորամասերը բերվել են մարտական լիակատար պատրաստվածության՝ կապված Սիրիայի զինյալների ակտիվության հետ:

Սիրիացի զինյալները մի քանի օր առաջ մուտք էին գործել Գոլանի բարձրունքների ապառազմականացված գոտի: Իսրայելի ու Սիրիայի միջև տվյալ գոտու կարգավիճակը պահպանվել է 1973 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ավարտից ի վեր: Այժմ այդ ժամանակաշրջանն ավարտվում է փաստացիորեն:

Համացանցում են հայտնվել մի շարք տեսանյութեր, որոնցում երևում է, որ Սիրիայի զինյալները մուտք են գործել ապառազմականացված գոտի: Իսրայելն էլ ավարտին է հասցնում սահմանին արգելափակիչ կառույցների շինարարությունը: Իսկ սահմանը հսկող իսրայելական «Գոլանի» էլիտար բրիգադն ուժեղացվել է հատուկ նշանակության ստորաբաժանումներով ու հրետանիով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031