Վրաստան է ժամանել 400 ամերիկացի զինծառայող

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստան է ժամանել ամերիկացի 400 ծովային հետևակային: Նրանք մասնակցելու են «Մարտական ոգի 2013» վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններին:

Այդ զորավարժություններն այսօր մեկնարկելու են Թբիլիսիի մոտ ընկած «Վազիանի» ռազմաբազայում և տևելու են մինչև ապրիլի 5-ը: Դա նմանատիպ երրորդ վրաց-ամերիկյան զորավարժությունն է:

Նախորդ տարվա աշնանը Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա առաջին դեպքն է, երբ Վրաստան են ժամանում այդպիսի քանակությամբ ամերիկացի զինծառայողներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031