ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան այսօր լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, որոնք ստացել պայմանական Key Resolve անունը: Դրանք տևելու են մինչև մարտի 21-ը:
Ընդհանուր առմամբ, այդ զորավարժություններին մասնակցում է մոտ 3500 ամերիկացի և մոտ 10.000 (հարավ) կորեացի զինծառայող: Ներկայումս ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զինված ուժերն անցկացնում են նաև Foal Eagle զորավարժությունները, որոնք մեկնարկել են մարտի 1-ին և տևելու են մինչև ապրիլի 30-ը:
ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորախաղերն ավանդաբար ուղեկցվում են Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքներով: Վերջինիս իշխանությունները քանիցս սպառնացել են, որ երկրի վրա ագրեսիայի դեպքում կհասցնեն պատասխան հարված՝ ընդգծելով, որ իրենց հրթիռներն ունակ են հասնել ԱՄՆ ափեր: