Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 14-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 14-ին: Այս մասին հայտնել է Ազգային ընտրական խորհուրդը:
Խորհրդի նիստը տեղի է ունեցել նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոյի ուղիղ հրահանգմամբ, ով ուրբաթ երդում էր տվել, ինչից հետո խորհրդարանը նրան հանձնարարել էր նշանակել նոր ընտրությունների ժամկետը:
Ակնկալվում է, որ Մադուրոն իշխող կուսակցությունից առաջադրվելու է առաջիկա նախագահական ընտրություններում: