Բաժիններ՝

Ռոնալդուի դուբլը հաղթանակ է պարգևում Ռեալին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց «Սելտային»: Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ «Ռեալի» առավելությամբ, սակայն հյուրերին միայն 61-րդ րոպեին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը. աչքի ընկավ թիմի լավագույն ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն: Սակայն ընդամենը երկու րոպե անց «Սելտան» անսպասելիորեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Ասպասի հարվածից հետո գնդակը դիպավ «Ռեալի» պաշտպաններից մեկին և հայտնվեց ցանցում: Խաղի վերջնահաշիվը սահմանեց Ռոնալդուն, ով 71-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Ռեալը» վատսակեց 58 միավոր և ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս