Բաժիններ՝

Վերջին մեկ տարվա ընթացքում Նադալն առաջին անգամ հաղթանակ տարավ հարդում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, «Ինդիան Ուելս» մրցաշարի երկրորդ շրջանում առավելության հասնելով ամերիկացի Ռայան Հարիսոնի նկատմամբ 7:6, 6:2 հաշվով, իր առաջին հաղթանակը տարավ հարդում անցած տարվա մարտ ամսից ի վեր (երբ հասավ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակչին, սակայն չմասնակցեց Էնդի Մարեյի հետ հանդիպմանը): Այս մասին հաղորդում է Sports.ru կայքը:

Հիշեցնենք, որ Նադալը առհասարակ կորտ դուրս չի եկել անցած տարվա հունիսից մինչև այս տարվա փետրվարի սկիզբ, իսկ ծնկի վնասվածքից հետո իր վերադարձը սկսել է գրունտի վրա: Նա անցկացրել է երեք մրցաշար, որոնցից երկուսում հաղթել է, իսկ մեկում խաղացել է եզրափակչում: Դրանից հետո մասնակցել է Խուան Մարտին դել Պոտրոյի հետ ցուցադրական հանդիպմանը հարդում, բայց պարտվել է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս