Բաժիններ՝

Ռոուրան պաշտպանել է Ֆաբրեգասին, ով արժանացել է երկրպագուների սուլոցներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրայի գլխավորությամբ՝ կատալոնացիները, ովքեր այնքան էլ վստահ խաղ չեն ցուցադրում վերջին ժամանակնրում, կարողացան առավելության հասնել «Դեպորտիվոյի» նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։

«Կարծում եմ, որ մեր թիմը շատ լավ խաղաց։ Պաշտպանությունում նույնպես հստակ էինք գործում, և մրցակիցը վտանգավոր պահեր չկարողացավ ստեղծել։ Մեզ համար շատ կարևոր էր գնդակ բաց չթողնել»,- ասել է Ռոուրան։

«Ես արդեն ասել եմ, որ մենք գոհ ենք Ֆաբրեգասի ցուցադրած խաղից։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով ընթացիկ մրցաշրջանում անց է կացրել բազմաթիվ լավ հանդիպումներ։

Նշենք, որ երեկ Ֆաբրեգասն արժանացել էր երկրպագուների սուլոցներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս