
Սյունիքի մարզպետը բուժման նպատակով մեկնել է արտերկիր

Վաղը ժամը 17:00-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանրահավաք է անցկացնելու Սյունիքի մարզկենտրոնում` Կապանում: Ընդ որում` այդ հանրահավաքը անցկացնելու է ինքը և կուսակցության տեղի ներկայացուցիչները: « Մենք այնտեղ միևնույն ժամին հանրահավաք ենք անցկացնելու և պահանջելու ենք Լիսկայի հրաժարականը, չի բացառվում` այլ հրաժարականներ էլ պահանջենք»,- galaTV_ի Հետ զրույցում ասել էր Զ. Փոստանջյանը: Ա
Այդ կապակցությամբ 168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Սակայն նրա հեռախոսին պատասխանեց ոմն անծանոթ` նշելով, որ այս օրերին մարզպետը գտնվում է արտերկրում։ Նա, սակայն, չհայտնեց, թե ո՞ր երկրում է գտնվում մարզպետը: Իսկ հարցին, թե ի՞նչ նպատակով է մարզպետը մեկնել արտասահման, պատասխանեց. «Մենք հիմա գտնվում ենք հիվանդանոցում, և այս պահին հարմար չէ խոսել»: Նրա խոսքով` մարզպետը գնացել է բուժման: