Բաժիններ՝

Մոուրինյոյին կարող է փոխարինել իր հայրենակից Վիլաշ Բոաշը

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշն ամռանը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

«Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է երիտասարդ մարզչի աշխատանքից: Այս պահին Վիլաշ Բոաշը Ժոզե Մոուրինյոին փոխարինողների ցանկում ամենահավանակն թեկնածուն է:

Ինչպես նշում է Cadena Cope-ն, Մոուրինյոյի հեռացման մասին որոշում կտրվի մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս