«Սա վիճակ չի, ախպեր». Երվանդ Մանարյան (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հերթական հանրահավաքին ներկա էր նաև հայտնի դերասան Երվանդ Մանարյանը: Սիրված դերասանը, բնականաբար, նախևառաջ անդրադարձավ օրվա խորհրդին` շնորհավորելով Կանանց միջազգային օրը:
«Բոլոր դեպքերում տոն է, մեզ` հատկապես հայերիս համար, շատ նվիրական տոն, որովհետև մեկն եմ այն հայ մարդկանցից, ովքեր խորապես համոզված են, որ այս ժողովուրդն ապրում է իր կանանց շնորհքի շնորհիվ, կանայք են մեր երկիրը, մեր ազգը պահել»,- ասաց Ե.Մանարյանը: Շարունակելով` նա կանանց տոնից սահուն կերպով անցում կատարեց իր քաղաքացիական կեցվածքին, հասարակական և քաղաքական խնդիրներին:
«Կարծում եմ, որ մենք այսօր էլ կանանց ենք ապավինում, ցավալի է տղամարդու համար այդ բանը խոստովանելը, բայց այսօր մենք նրանց ենք ապավինում, սպասում ենք, որ մեր կանայք պետք է առաջին շարքում լինեն, պետք է մեզ ցույց տան ճանապարհը` ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից: Սա վիճակ չի, ախպեր, էսպես չի լինում ապրել»,- վրդովված նշեց դերասանը: Երվանդ Մանարյանը խոսեց արտագաղթի մասին` նշելով, որ այս վիճակի շարունակման դեպքում` գալիք սերունդներն ապագա չեն ունենա:
«Ոչ ոք ինձ իր տունը չի տա, որ ես գնամ այնտեղ, իմ երեխաներին պահեմ: Այսօր երեսպաշտություն են անում, դռները բացում են, ասում են` համեցեք, վաղը փակելու են էդ դռները, կասեն` դուք տուն ունեք, գնացեք ձեր տուն, ձեր գործն արեք»,- շեշտեց Երվանդ Մանարյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: