
Դունյա Միյատովիչը վերընտրվել է

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ խոսքի ազատության ու ԶԼՄ-ների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եռամյա ժամկետով վերընտրվել է զբաղեցրած պաշտոնում:
Տվյալ որոշումն այսօր միաբերան ընդունվել է ԵԱՀԿ 57 անդամ երկրների կողմից: ԵԱՀԿ նախագահ Լեոնիդ Կոժարան ողջունել է այդ որոշումը՝ ընդգծելով Դունյա Միյատովիչի աշխատանքի կարևորությունը ազատ արտահայտվելու ու ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ-ի առջև նրա անդամ երկրների ստանձնած պարտավորությոնների կատարմանն օգնելու հարցում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Դունյա Միյատովիչը շարունակ քննադատում է Ադրբեջանին՝ ազատ արտահայտվելու ու ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները չիրագործելու համար: