
Կուբանն Օզբիլիսի գոլի շնորհիվ պարտության մատնեց Վոլգային (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալվել էր «Վոլգային»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արազ Օզբիլիսը և Մարկոս Պիզելին, ինչպես նաև հարձակվող Արթուր Սարկիսովը խաղադաշտ էին դուրս եկել իրենց թիմերի մեկնարկային կազմերում: Արդեն 20-րդ րոպեին Պիզելիի գեղեցիկ փոխանցումից հետո Օզբիլիսը գրավեց «Վոլգայի» դարպասը և առաջ մղեց իր թիմին: Խաղավարտից 2 րոպե առաջ Օզբիլիսի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Տլիսովը:
«Կուբանը» վաստակած 3 միավորի շնորհիվ ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին, ապա նրանք բավականին ակտիվ էին: Մարկոսն առաջին խաղակեսում աչքի ընկավ 2 հարվածով, որոնցից հետո տանտերերի դարպասպահը փրկեց իրավիճակը: Նա փոխարինվեց 75-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը և Սարկիսովը մասնակցեցին ողջ հանդիպմանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը