Մորնինգսթարը հերքել է այն, որ Աֆղանստանը լքող ամերիկյան զորքերը մնալու են Ադրբեջանում

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հերքել է այն տեղեկատվությունը, թե Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորքերը մնալու են Ադրբեջանում.

«Հաղորդվում է, թե Աֆղանստանից դուրս բերվող ռազմական ուժերը մնալու են Ադրբեջանում, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանում չի լինելու ԱՄՆ որևէ ռազմական ներկայություն: Այդպիսի պլան չկա: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Աֆղանստանից ռազմական բեռների դուրս բերման հարցում:

ԱՄՆ-ը գոհ է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունից: Միևնույն ժամանակ մենք հասկանում և ընդունում ենք Ադրբեջանի ու Իրանի միջև պատմական ու մշակութային վաղեմի կապերի առկայությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031