Բաժիններ՝

Ֆրանսիայում դատի են տվել սեպտեմբերի 11-ին ծնված Ջիհադ անունով երեխայի մորը

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում դատական գործ է հարուցվել 35-ամյա Բուշրա Բագուրի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է իր երեք տարեկան որդուն ահաբեկչությունը փառտաբանող հագուստ հագցնելու մեջ: Տվյալ գործով անցնում է նաև նրա եղբայր Զեյադ Բագուրը, ով երեխային նվիրել է տվյալ հագուստը:

Սկանդալի կենտրոնում հայտնված երեխայի անունը Ջիհադ (մուսուլմանական սրբազան պատերազմ) է: 2012 թվականի սեպտեմբերի 25-ին նրա մայրը նրան մանկապարտեզ է տարել այնպիսի հագուստով, որի մի կողմում գրված է եղել «Ես ռումբ եմ», իսկ հակառակ կողմի վրա՝ «Ջիհադ՝ ծնված սեպտեմբերի 11-ին»:

Երեխայի մոր նկատմամբ 2012 թվականի սեպտեմբերին դատական հայց է ներկայացրել տվյալ մանկապարտեզի դաստիարակը: Մեղադրող կողմը կարծում է, որ հագուստի վրայի գրությունն ուղղակիորեն կապված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունների հետ: Մեղադրող կողմը պահանջում է երեխայի մորը տուգանել 1000 եվրոյով, իսկ քեռուն՝ 3000 եվրոյով:

Ամբաստանյալները, սակայն, հերքում են իրենց մեղքը: Երեխայի մայրը պնդում է, թե իր որդուն այդ հագուստը հագցրել է՝ առանց վրայի գրությանը նայելու: Նա ընդգծել է, որ շեշտադրում է արել ոչ թե ահաբեկչության, այլ՝ որդու ծննդյան վրա, որն իսկապես լույս աշխարհ է եկել հենց սեպտեմբերի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս