Իսրայելական շտաբը համաքաղաքացիներին կոչ է արել չայցելել Ադրբեջան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի մեջ մտնող Ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հաղորդագրություն է տարածել, որում իսրայելցիներին խորհուրդ չի տվել այցելել աշխարհի 12 երկիր:

Հետխորհրդային հանրապետություններից այդ ցուցակում ընդգրկվել է միայն Ադրբեջանը: Այստեղ սպառնալիքի մակարդակը որակված է որպես «պոտենցիալ», և իսրայելցիներին խորհուրդ է տրվում առանց հատուկ անհրաժեշտության չայցելել Ադրբեջան:

Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է «Հզբոլլահի» կողմից իսրայելցիներին առևանգելու հնարավոր փորձերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031