Բաժիններ՝

Ուգո Չավեսի հուղարկավորությանը ներկա է գտնվելու 22 երկրի ղեկավար. Վենեսուելայի ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր հայտարարել է, որ երկրի հանգուցյալ նախարար Ուգո Չավեսի դիակը զմռսելու են և դնելու են մայրաքաղաք Կարակասում գտնվող Հեղափոխության թանգարանում:

Միևնույն ժամանակ Վենեսուելայի ազգային ասամբլեան այսօր կընդունի Մադուրոյի երդումը՝ որպես երկրի նախագահի պաշտոնակատար: Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան հայտարարել է, որ Չավեսի հուղարկավորությանը ներկա է գտնվելու 22 երկրի ղեկավար, իսկ օտար պատվիրակությունների ընդհանուր քանակը կազմելու է 54:

Նա հավելել է, որ Վենեսուելան արդեն 42 երկրի ղեկավարներից ստացել է ցավակցություններ, 16 երկրներում սուգ է հայտարարվել՝ կապված Չավեսի մահվան հետ, 10 միջազգային կազմակերպություն այս դժվարին պահին իր համերաշխությունն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին:

Չավեսի աճյունը դագաղում դրել են կանաչ հագուստով և սև փողկապով, իսկ գլխին՝ դեսանտայինի անփոփոխ կարմիր բերետը: Դագաղը ծածկված է ապակե կափարիչով, որպեսզի նրան հրաժեշտ տալ ցանկացողները կարողանան վերջին անգամ տեսնել իրենց նախագահին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս