Բաժիններ՝

Վատիկանում հավաքվել են Հռոմի նոր պապին ընտրությանը մասնակցող 115 կարդինալները

Euronews-ի փոխանցմամբ՝ Վատիկան են ժամանել բոլոր 115 կարդինալները՝ մասնակցելու համար նոր պապի ընտրությանը: Կարդինալները չորս օր շարունակ չեն կարողացել կազմակերպել լիագումար ժողով, քանի որ վերջին կարդինալը Վիետնամից ժամանել է միայն երեկ երեկոյան:

Այժմ, երբ բոլորը հավաքվել են Վատիկանում, նրանք կարող են հստակեցնել քվեարկության օրը: Վատիկանի Սիքստինյան մատուռում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները: Մարտի 6-ին այն փակվել է այցելուների համար: Եթե քվեարկության արդյունքում մատուռից դուրս գա սև ծուխ, ապա դա կնշանակի, որ կարդինալներին չի հաջողվել ընտրել նոր Պապին և ընդհակառակը:

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն իր կամավոր հեռանալու մտադրության մասին բարձրաձայնել էր այս տարվա փետրվարի 11-ին, իսկ փետրվարի 28-ին նա լքեց Վատիկանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս