Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների բանաձևը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ երեկոյան հաստատել է մի բանաձև, որի համաձայն, երկիրը շարունակելու է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր ուղին և դիվանագիտական հարաբերություններ չի ունենալու այն երկրների հետ, որոնք ճանաչում են Աբխազիան ու Հարավային Օսիան:

19 կետից բաղկացած այդ բանաձևը միաբերան հավանության է արժանացել 96 պատգամավորի կողմից: Փաստաթղթում նշված է, որ երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումն է:

Դրանում ասվում է, որ Վրաստանը մտադիր է կատարել իր առջև դրված առաջադրանքները՝ կապված գլխավոր ռազմավարական գործընկերներ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի փոխգործակցության հետ, որ այդ գործընթացը հանդիսանում է որպես պարտականություն վրաց ժողովրդի առջև:

Բանաձևում նշված է նաև, որ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չի ունենալու և ռազմա-քաղաքական կամ մաքսային միությունների մեջ չի մտնելու այն երկրների հետ, որոնք ճանաչում են Աբխազիայի կամ Ցխինվալի շրջանի անկախությունը:

Ռուսաստանի հետ կապված՝ բանաձևում նշված է, որ այդ երկրի հետ երկխոսությունը պետք է տարվի ինչպես Ժնևյան բանակցությունների ձևաչափով, այնպես էլ երկկողմանի ձևաչափով: Այդ երկխոսության նպատակը հակամարտության կարգավորումն է և բարիդրացիական հարաբերությունների ապահովումն ու զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս