Միանգամից 3 ինքնասպանության փորձ Երևանում 1 ժամվա ընթացքում
ԱԻ նախարարության փրկարարների համար մարտի 7-ը բավականին ծանր է եղել. ժամը 11։06-ից 12։15-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ինքնասպանության փորձի 3 ահազանգ։ Նշենք, որ բոլոր փորձերը, բարեբախտաբար, կանխվել են։
Նախ, մարտի 7-ին, ժամը 11։06-ին քաղաքացի Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 3 շենքի 46-րդ բնակարանում և ցանկանում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: 1979 թ. ծնված Ալիկ Վարդանյանի ինքնասպանության փորձը Ժամը 12.23-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է։ Վերջինս “1-03” ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիայի ՈԲ:
Մարտի 7-ին, ժամը 11.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասի թիվ 13 շենքի 1-ին բնակարանի բնակիչը ցանկանում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Իսկ 12.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մազմանյան փողոցի թիվ 2 շենքի 1-ին բնակարանի բնակչի ինքնասպանության փորձը. փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա: