 
                        Տ.Կարապետյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
 
                                    Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չեք մասնակցի, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Մենք համարում ենք քաղաքականությունն անբարոյականություն և չենք ցանկանում մասնակցելով լեգիտիմացնել չմասնակցողներին, որոնք գնում են»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան 2013թ. մայիսի 5-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        