Շիրակի մարզի դատախազը պատրաստվո՞ւմ է հրաժարականի իր դիմումը գրել

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը հերքում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը՝ գնահատելով դրանք որպես սուտ լուրեր: «Չի համապատասխանում իրականությանը, նման տեղեկություններ չկան»,- galatv.am– ին ասել է Դավիթ Սարգսյանը՝ պատասխանելով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, համաձայն որոնց` մոտ օրերս աշխատանքից կազատվի Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ վերջինս տարաբնույթ հարաբերություններ ունի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, և որ լիարժեք քննություն չի իրականացնում վերջինիս ու նրա որդու հետ կապված գործողությունների մասով:

Հարցին, թե «Ձեզ մեղադրում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու մե՞ջ», Շիրակի մարզի դատախազն ասաց. «Ես արդեն ձեզ պատասխանեցի, վերջ, նման բան չկա»:

Ըստ տեղեկությունների՝ դատախազին նաև կասկածում են Գյումրու Գ. Նժեդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ Ղուկասյանների կողմից կառուցվող գազալցակայանի փաստի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցնելու փորձերի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031