Բաժիններ՝

Թուրքիան ստեղծել է հայրենական արտադրության առաջին դիպուկահար հրացանը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ավարտին է հասցրել Bora 12 հայրենական առաջին դիպուկահար հրացանի արտադրությունը: Հրացանի նախագծման ու արտադրման աշխատանքները տևել են 5 տարի:

Հրացանի տրամաչափը կազմել է 7.62 միլիմետր: Այդ հրացանը 1000-1200 մետր հեռավորությունից ճշգրիտ խոցում է թիրախը: Թուրքական կողմը պլանավորել է արտահանել այդ հրացանը և մասնավորապես եվրոպական երկրներ:

Այս հրացանի ստեղծումն իրականացվել է այն ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է երկրի զինված ուժերի կարիքները հագեցնել բացառապես տեղական ռազմական արտադրանքի հաշվին: Ներկայումս Թուրքիան տվյալ ոլորտում հասել է 50 տոկոսանոց ցուցանիշի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս