ԱՄՆ ներկայացուցիչն ԱԷՄԳ-ի նիստի դահլիճը լքել է Իրանի ներկայացուցչի հայտարարությունից հետո

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոսեֆ Մաքմանուսը որպես բողոքի նշան լքել է ԱԷՄԳ-ի ղեկավար խորհրդի նիստը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, որ պաղեստինցիների հանդեպ Իսրայելի գործողությունները հանդիսանում են «ցեղասպանություն»:

Մաքմանուսի օրինակին հետևել են նաև Կանադայի ու Ավստրալիայի ներկայացուցիչները: Մաքմանուսը հայտարարել է, որ Իրանի գործողությունները միայն նպաստում են միջազգային հանրության կողմից նրա մեկուսացմանն ու քննադատությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031