Բաժիններ՝

Լուկաշենկոն եռօրյա սուգ է հայտարարել Բելառուսում՝ կապված Չավեսի մահվան հետ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ երեկ Բելառուսում հայտարարվել է եռօրյա սուգ՝ կապված Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան հետ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը:

Երեկ Բելառուսի պետական հիմնարկներում իջեցվել են դրոշները, հեռուստաալիքներին ու ռադիոկայաններին արգելվել է զվարճալի հաղորդումներ հեռարձակելը: Լուկաշենկոն ջերմ խոսքեր է շռայլել Չավեսի հասցեին՝ նրան անվանելով հուսալի ընկեր և եղբայր.

«Չավեսը ժամանակակից աշխարհի մեծագույն պետական ու հասարակական գործիչներից մեկն է, անհաղթ հերոս, ջերմ հայրենասեր և անկախության համար պայքարի մարտիկ»:

Նշվում է, որ Ուգո Չավեսը Բելառուս է այցելել 5 անգամ (վերջին անգամ 2010 թվականի հոկտեմբերին), իսկ Լուկաշենկոն իր հերթին երեք անգամ է գտնվել Վենեսուելայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս