 
                        Այսօր Ֆելիքս Ցոլակյանին կնշանակեն Շիրակի մարզպետ. մամուլ
 
                                    «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը՝ Շիրակի մարզպետի պաշտոնում, կարելի է արդեն կատարված փաստ համարել: Այսօր կայանալիք նիստում կառավարությունը նման որոշում կկայացնի:
Որոշման նախագիծը երեկ երեկոյան տեղադրվեց կառավարության նիստի օրակարգային հարցերում: Ընդամենը 5 օր առաջ Ցոլակյանը մամուլում գրեթե հերքել էր իր՝ մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունները: «Այդպիսի բան չկա, ինչպես ուրիշների մասին է խոսակցությունը, այնպես էլ՝ իմ»,- ասել էր նա:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը 61 տարեկան է, ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Ծնունդով՝ Շիրակի մարզի Ներքին Ջրափ գյուղից»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        