Բաժիններ՝

Սիրիական հրամանատարությունը վճռված է համարում զինյալների նախաձեռնած «օդանավակայանների համար ճակատամարտի» ելքը (տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ները, հայտնում է, որ սիրիական բանակը ձեռնարկել է մի շարք հաջող գործողություններ:

Մասնավորապես, կառավարական զորքերը Հալեպից արևելք ընկած հատվածում կանգնեցրել են զինյալների հարձակումը և անցել են հակահարձակման: Արդյունքում ջախջախվել և քաղաքից բավական հեռու են շպրտվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի (Հալեպ) միջազգային օդանավակայանը պաշարած զինյալների խմբավորումը:

Հալեպի օդանավակայանի մերձակայքում ստեղծվել է անվտանգության գոտի, ինչը հնարավորություն է ընձեռում ձեռնամուխ լինել թռիչքուղու վնասված մասերի ու ծառայողական շինությունների վերականգնմանը: Ակնկալվում է, որ Հալեպի օդանավակայանն իր գործունեությունը վերսկսելու է մարտի կեսերին:

«Սիրիական ավիուղիներ» ընկերությունն արդեն իսկ սկսել է ընդունել տոմսերի պատվերներ: Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հեյդա Աբդել Լաթիֆը:

Կատաղի մարտեր են ընթանում 5 կիլոմետր հարևանությամբ ընկած Նեյրաբի ռազմական օդանավակայանի շուրջ: Սիրիական բանակը հարձակվում է երկու ուղղությամբ՝ այդ օդանավակայանից հարավ-արևելք և հարավ-արևմուտք: Տվյալ շրջաններ են փոխադրվում ռազմական համալրումներ:

Միևնույն ժամանակ բանակային ստորաբաժանումները զինյալներին են որոնում Հալեպի արևելյան ծայրամասով անցնող մայրուղու վտանգավոր հատվածում: Սիրիական ռազմական հրամանատարությունում առկա աղբյուրները հայտնում են, որ զինյալների կողմից սկսված «օդանավակայանների համար ճակատամարտի» ելքը վճռված է:

Զինյալները մտադիր էին բեկում գրանցել հյուսիսային ճակատում, ինչից հետո նոր սիրիական ընդդիմությունը շահավետ պայմաններում կսկսեր բանակցել Դամասկոսի հետ: Սակայն դա ձախողվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս