Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ. Սպարտակ – Մյոլդե՝ 2։0 (տեսանյութ)

Մարբելյայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակն» այսօր ստուգողական խաղում ուժերը չափել է նորվեգական «Մյոլդեի» հետ։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 78-րդ րոպեին։ Հենց Մովսիսյանն էլ դարձավ այս խաղի հերոսը. նա 6-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը, իսկ 43-րդ րոպեին ձախ թևից նրա կատարած դիպուկ փոխանցումից հետո Արին կրկնապատկեց խաղի հաշիվը։

Հիշեցնենք, որ նախորդ ստուգողական խաղում Յուրան 2 գնդակ էր ուղրկել նորվեգական մեկ այլ թիմի՝ «Ռոսենբորգի» դարպասը։

Կարդացեք նաև


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս