Արամ Կարապետյանը չի ուզում խանգարել Րաֆֆի Հովհաննիսյանին

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանի հետընտրական վիճակը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պատասխանել է. «Հետընտրական վիճակի գնահատականը և Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունը առայժմ չեմ ցանկանա մեկնաբանել (մինչև մարտի 15-ը )` նրան չխանգարելու համար: Մեր կուսակցության ամբողջ ակտիվը վաչության անդամների գլխավորությամբ հենց առաջին օրվանից հրապարակում էին և ակտիվորեն մասնակցում էին Հովհաննիսյանի բոլոր հանրահավաքներին, իսկ որոշ անդամներ մասնակցում էին նաև մարզային բոլոր հավաքներին»:

Արամ Կարապետյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանում: Հարցին, թե Հայաստանում գտնվելու դեպքում կմիանա՞ր արդյոք Ռ. Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, վերջինս պատասխանել է. «Ես միշտ կանգնած եմ ժողովրդի մեջ: Եթե ես Հայաստանում լինեի՝ որպես քաղաքացի, կմասնակցեի յուրաքանչյուր ընդդիմադիր գործունեության: Դրա համար պետք չէ որևէ մեկի կողքը կանգնել, պետք է լինել ժողովրդի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս