Բաժիններ՝

Եթե Մոուրինյոն հեռանա, չգիտեմ՝ ինչպես կկարողանա Ռեալը փոխարինել նրան. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի«Ռեալի» հետ պատասխան հանդիպումից առաջ խոսել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ապագայի մասին։

«Բոլորը ենթադրում են, որ Մոուրինյոն կհեռանա, սակայն ես նույնպիսի բան լսել եմ նաև մեկ տարի առաջ։ Վստահ չեմ, որ նա կհեռանա Մադրիդից։ Կարծում եմ, որ դա հնարավոր է, քանի որ առանց կրակ՝ ծուխ  չի լինում, չէ ՞որ Ժոզեին իրենց ակումբի ղեկին կցանկանային տեսնել աշխարհի ուժեղագույն թիմերը։ Եթե Մոուրինյոն հեռանա, ապա չգիտեմ՝ ինչպես կկարողանա «Ռեալը» փոխարինել նրան։ Կարծում եմ, որ նա գերազանց աշխատանք է կատարել։ Չեմ կարծում, որ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է նրա հրաժարականը»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում espn.co.uk-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս