Բաժիններ՝

Apple ընկերությունը պատրաստվում է էժան սմարթֆոնի թողարկմանը

Չնայած Apple-ի բոլոր հավաստիացումներին ու հայտարարություններին, ընկերությունը կարող է թողարկել սարքավորում, որը նման է բյուջետային iPhone-ին: Ճիշտ է,  կոնկրետ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում, սակայն այն փաստը, որ Apple ընկերությունն արտոնագիր է ստացել, որտեղ նկարագրված է «էլեկտրոնային սարք փոքր ձև/ գործոնի» բերում է  այն մտքին, որ էժանագին լուծումները, այդուամենայնիվ, հնարավոր է՝ կյանքի կոչվեն շուկայում: Այս մասին գրում է Rosbalt-ը:

Ըստ արտոնագրի` նոր գործիքը կունենա պլաստիկ պատյան, սարքավորման առջևի մասում կլինի էկրանը, իսկ սարքավորման հետևի մասում կլինի տեսախցիկը: Իրենից որոշակի հետաքրքրություն է ներկայացնում արտոնագրի այն մասը, ըստ որի` հայտնի «Home» կոճակը կգտնվի ոչ թե իր ավանդական տեղում, այլ սարքավորման ներքևի մասում:

Չնայած նոր սարքավորման համար կիրառվող ավելի էժան նյութերին, նոր սարքավորման կառուցվածքը հնարավորություն կտա, որպեսզի այն մրցի Apple-ի մրցակից այլ ընկերությունների ավելի էժան մոդելների հետ, որոնց թվում են՝ արդեն ոչ միայն Samsung ընկերությունը , որը պատրաստվում է գրավել ամերիկյան հսկայի հաճախորդներին:

Նման սարքավորման արժեքը դժվար թե 200 դոլարից ավելի լինի, ինչը հնարավորություն կտա, որպեսզի այն բավականին լայն տարածում գտնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս