Օլիգարխները քաղաքականությունում. Միլիոնատերերի թոփ 5 կուսակցությունները
Luxlux.net կայքը հրապարակել է այն միլիոնատերերի անունները, ովքեր սեփական կուսակցությունն են հիմնել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ռուս միլիոնատեր Միխայիլ Պրոխորովը, ում ունեցվածքը գնահատվում է 13,2 մլրդ դոլար: Ըստ կայքի՝ միլիոնատիրոջ ստեղծած կուսակցությունն արագ դուրս եկավ նրա ազդեցությունից և պառլամենտական վերջին ընտրությունների ընթացքում զբաղեցրեց վերջին տեղը՝ ստանալով 0,6 տոկոս ձայն:
Միլիոնատեր Տակսին Չինավատը (նրա ունեցվածը գնահատվում է 2-3 մլրդ դոլար) 1998-ին հիմնեց իր կուսակցությունը` «Թայլանդացիները սիրում են թայլանդացիներին» անունով: Միլիոնատերը քաղաքականությամբ զբաղվում է 1994-ից, իսկ 2001-2006թթ. զբաղեցրել է Թայլանդի վարչապետի պաշտոնը: 2006թ. Չինավատին մեղադրեցին ահաբեկչություն կազմակերպելու մեջ, իսկ 2007թ. փակեցին նրա կուսակցությունը:
«Միավորված Վրաստանի դեմոկրատական կուսակցություն»-ը վրացի միլիոնատեր Բադրի Պատարկացիշվիլին է հիմնել: Վերջինիս ունեցվածքը գնահատվում է 12 մլրդ դոլար: 2008-ին Պատարկացիշվիլու մահվանից հետո նրա հիմնած կուսակցությունն աստիճանաբար կորցրեց իր քաղաքական ազդեցությունը:
«Առաջ, Իտա´լիա» կուսակցությունը ստեղծվել է 2004-ին միլիոնատեր ու սկանդալային քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմից: «Forbes» ամսագրի փորձագետները վերջինիս ունեցվածքը գնահատում են 7,8 մլրդ դոլար: Կուսակցության հիմնադրումից կարճ ժամանակ անց Բեռլուսկոնիին հաջողվեց հաղթանական տանել խորհրդարանական ընտրություններում ու դառնալ Իտալիայի վարչապետը: Բեռլուսկոնին պաշտոնավարեց 2001-2008 թթ. ընթացքում: 2008-ին «Առաջ, Իտա´լիա» կուսակցությունը միավորվեց Ազգային ալյանսի հետ՝ ստեղծելով նոր կուսակցություն՝ «Ազատության ժողովուրդ» անունով:
Ուկրաինացի միլիոնատեր Լեոնիդ Չերնովեցկին 1995-ին հիմնեց «Ուկրաինայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»: Նրա ունեցվածքը գնահատվում է 781 մլն դոլար: 2006-ին Չորնովեցկին հաղթանակ տարավ Կիևի քաղաքապետի ընտրություններում: