Բաժիններ՝

Բաչո Ախալայան մեղադրվել է նաև բանտային խռովություն սադրելու մեջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանի գլխավոր դատախազությունը ևս մեկ մեղադրանք է ներկայացրել Պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ: Նա մեղադրվում է 2006 թվականի մարտին Թբիլիսիում բանտային խռովություն սադրելու մեջ:

Խռոությունը տեղի էր ունեցել հարևանությամբ գտնվող թիվ 1 և 5 ուղղիչ հիմնարկներում և դաժանորեն ճնշվել էր մարտի 27-ի գիշերը: Պաշտոնական տվյալներով` խռովության ճնշման նպատակով իրականացված հատուկ գործողության հետևանքով զոհվել է 7 ու հոսպիտալացվել է 22 բանտարկյալ: Այդ ժամանակ Բաչո Ախալայան զբաղեցնում էր Վրաստանի արդարադատության նախարարության մեջ մտնող Պատիժների իրագործման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Վրաստանի գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել է, որ այդ խռովության պատճառ է դարձել բանտարկյալներին ծեծի ենթարկելը, ինչում պատասխանատվության իր մասնաբաժինն ունի Բաչո Ախալայան: Արդյունքում, դրա հետ կապված` Ախալայայի դեմ մեղադրանք է ներկայացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ կետով` ծառայողական լիազորությունների չարաշահում:

Բաչո Ախալայայի գործով հերթական դատալսումը տեղի կունենա այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս