
Մեղադրվում է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ

Ոստիկանության Լոռու քննչական բաժինն ավարտել է 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաքննությունը։
Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ Շնող գյուղի բնակիչ 37-ամյա Ա. Մելիքսեթյանն իր իր տանը սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս Աննայի (անունը փոխված է ) նկատմամբ։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, նրան նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է մուտք եղել փետրվարի 28-ին եւ մակագրվել դատավոր Սուրեն Բաղդասարյանին։