
Դավութօղլուն պահանջել է ոչ թռիչքային գոտի հաստատել Սիրիայի մի շարք շրջաններում

Թուրքական MK-Turkey ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է միջազգային հանրությանը և հերթական անգամ պահանջել է ոչ թռիչքային գոտի հաստատել Սիրիայի մի շարք շրջաններում:
Ըստ Դավութօղլուի՝ դա կնպաստի, որ գրեթե երկու տարի ձգձգվող հակամարտությունն էլ ավելի մեծ զոհեր չխլի խաղաղ բնակչությունից: Դավութօղլուն մասնավորապես առաջարկում է ոչ թռիչքային գոտիներ ստեղծել Սիրիայի Համա ու Հոմս քաղաքների շրջանում, ուր ընթանում են մարտերի մեծ մասը
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում թուրք-սիրիական սահմանին գործարկվել են ՆԱՏՕ-ի տրամադրած Patriot զենիթա-հրթիռային վեց համալիրները: