Բաժիններ՝

Սաակաշվիլին Իվանիշվիլիին առաջարկել է հանդիպել երկուշաբթի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի, հանդիպել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

Դրանով իսկ Մանջգալաձեն հերքել է մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե այդ հանդիպումը պետք է տեղի ունենար այսօր և, իբրև թե, այն ձախողվել է Սաակաշվիլիի հրաժարվելու պատճառով. «Հանդիպման նախաձեռնողը եղել է նախագահը և անհասկանալի է, որ նրան մեղադրում են հանդիպման ձախողման մեջ:

Նախօրեին վարչապետը նախաձեռնություն ցուցաբերեց, որ հանդիպումը կայանա այսօր, սակայն նախագահի օրակարգի պատճառով դա չկայացավ: Նախագահն առաջարկում է հանդիպումն անցկացնել երկուշաբթի: Նախագահը պատրաստ է Իվանիշվիլիի հետ հանդիպել այնտեղ, որտեղ որ նա (վարչապետը) կցանկանա:

Նախագահն ունի արտասահմանյան բազում պլանավորած այցեր, սակայն նա մշտապես պատրաստ է ակտիվ ու կառուցողական մասնակցություն ցուցաբերել երկրի  ներքին բոլոր գործընթացներում: Պետության ղեկավարն ամեն ինչ անում է, որպեսզի տեղի ունենան բանակցություններ՝ երկրի քաղաքական ճգնաժամի լուծման համար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս