Մորատին կվաճառի Ինտերը
«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին ցանկանում է վաճառել միլանյան ակումբը: Մորատին նշել է, որ ներկայում ինքը նոր մարզադաշտի շինարարության համար ներդրողներ է փնտրում, իսկ այն կառուցելուց հետո կվաճառի ակումբը:
«Ներկայում մենք զբաղված ենք ներդրողների փնտրտուքներով, ովքեր կկարողանան կառուցել «Ինտերի» նոր մարզադաշտը:
Հնարավոր է, որ նոր մարզադաշտի կառուցումից հետո գա այն պահը, որ ես ցանկանամ վաճառել ակումբը: Ես հաճախ եմ մտածում այդ մասին»,-նշել է Մորատին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը